«Բիձինա Իվանիշվիլին հաջորդ տարվանից ակտիվորեն կմասնակցի նախընտրական ընկերությանը». Զվիադ Կվաճանտիրաձե


«Բիձինա Իվանիշվիլին հաջորդ տարվանից ակտիվորեն կմասնակցի նախընտրական ընկերությանը». Զվիադ Կվաճանտիրաձե

  • 17-12-2015 15:00:47   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իշխող կոալիցիայի քաղաքական Խորհրդի կայացրած նիստից հետո «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով: «Բիձինա Իվանիշվիլին խոստացել է, որ հաջորդ տարվանից նա ակտիվորեն կմասնակցի նախընտրական ընկերությանը», -հայտարարել է Զվիադ Կվաճանտիրաձեն: Պատգամավոր Էլիսո Չիփիձեի հայտարարության համաձայն` «2016թ. գարնանը «Վրացական երազանք» կոալիցիան կանվանի մեծամասնական պատգամավորների իր թեկնածուներին, իսկ թե ավելի հստակ ո՞վ կընկնի ցուցակի մեջ, կոալիցիան կասի խորհրդարանական ընրություններից 40-50 օր առաջ»:
 
«2015թ. առաջին 6 ամիսների ընթացքում 17 նախարարությունների աշխատակիցներ աշխատավարձերի ավելացման և պարգևատրման տեսքով ընդհանուր առմամբ ստացել են 5 477 391 լարի: Պարգևատրման տեսքով հատկացվել է 945 229 լարի, իսկ հավելում աշխատավարձերին` 4 532 162 լարի: Ամենաշատը աշխատավարձերի հավելում են ստացել Պաշտպանության նախարարության աշխատակիցները` 730 301 լարի, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցները` 551 155 և Մշակույթի նախարարության աշխատակիցները` 504 830 լարի»:
Խորհրդարանում պարտադիր զինվորական ծառայությունը չեղյալ հայտարարելու քննարկման հարցը այսօր բյուրոյի նիստի ընթացքում բուռն դեբատներ է առաջացրել: Ինչպես հայտարարում է Գործընթացային հարցերով հանձնաժողովի նախագահ Գիորգի Կախիանին, ինքը մի քանի անգամ այդ հարցի շուրջ հանձնաժողովի նիստ է գումարել, մինչդեռ հաշվետուն ոչ մի անգամ չի եկել: «Ես այդ հարցի քննարկմանը դեմ չեմ: Ես չորս անգամ նիստ եմ նշանակել, բայց նա չի գալիս: Նիստ կնշանակեմ հինգերորդ անգամ, և դա խնդիր չէ, բայց պետք է պայմանավորվել ինչ-որ սկզբունքների և չափորոշիչների մասին», -հայտնել է Գիորգի Կախիանին: Գործընկերոջն աջակցել է տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Զուրաբ Տղեմալաձեն, որը ասված նկատողությունները լիովին արդարացի է համարել: Ըստ նրա խոսքերի` նույն բանը կարելի է ասել կառավարության մի քանի օրենսդրական նախաձեռնությունների մասին:
Վրաստանի Ազգային Բանկը բարձրացրել է 50 բազիսային կետերի վերաֆինանսավորման դրույքը մինչ 8.0%: Ինչպես հայտնել են Ազգային բանկում, նման որոշում է ընդունել այսօր Վրաստանի Ազգային Բանկի դրամավարկային հանձնաժողովը: Դրամավարկային քաղաքականության դրույքը կազմում է 8.0%: Նաև ասվում է, որ դրամավարկային քաղաքականության որոշումը հիմնավորվում է մակրոտնտեսական կանխատեսմամբ, որի համաձայն` Ազգային Բնակի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը պետք է դրականորեն արդրադառնա ինֆլյացիոն սպասումների անկման վրա: Եթե ի հայտ չգան այն լրացուցիչ ցնցումներ, քաղաքականության ավելի շատ խստացում հետագա ժամանակահատվածում չի սպասվում: Ընթացիկ կանխատեսման համաձայն` 2016թ. առաջին եռամսյակում ինֆլյացիան կպահպանվի Ազգային Բանկի ամբողջ ցուցանիշից վեր:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play