Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայի ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում


Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայի ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում

  • 21-12-2015 17:10:51   | Ավստրիա  |  Մշակույթ

Դեկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության կազմակերպած երեկո` նվիրված Կոմիտաս վարդապետին:
 
Ձեռնարկին իրենց մասնակցությունն էին բերել խոստումնալից հայ արվեստագետներ` երգչուհի Աստղիկ Խանամիրյանը և դաշնակահարուհի Անի Սարիբեկյանը: Որպես բանախոս երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյանը, որը ներկայացրեց դրվագներ Կոմիտաս Վարդապետի կյանքից և նրա ստեղծագործական անհարթ ուղին:
 
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ավստրո-հայկական մշակութային ընկերությանը՝ տարիներ շարունակ Ավստրիայում հայկական մշակույթը քարոզելու, երկու երկրների միջև քաղաքակրթական կամուրջներ հաստատելու համար: Նա իր գոհունակությունը հայտնեց երեկոյի կազմակերպման և արվեստագետների ելույթների կապակցությամբ և երեկույթին ներկա մշակույթի գործիչներին հորդորեց Հայաստան մեկնելիս այցելել Երևանյան պանթեոնի հարևանությամբ գտնվող Կոմիտաս Վարդապետի նորաբաց թանգարանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play