ԻՊ-ի զինյալները Իրաքում հրապարակայնորեն սպանել են 30 դեռահասի


ԻՊ-ի զինյալները Իրաքում հրապարակայնորեն սպանել են 30 դեռահասի

  • 29-12-2015 14:31:37   | Իրաք  |  Միջազգային

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքում հրապարակայնորեն սպանել են 30 դեռահասի:
ntv.ru-ի փոխանցմամբ,  ԻՊ-ի համակիրները սպանել են երիտասարդներին, քանի  որ վերջիններս  հրաժարվել են մասնակցել ռազմական գործողություններին: Դեռահասները փորձել են փախչել զինյալների Ռամադի քաղաքի դիրքերից, սակայն հեռու գնալ նրանց չի հաջողվել:
 
Ահաբեկիչներն առգրավվել են 30 երիտասարդներին, մեղադրել նրանց դասալքության մեջ և սպանել Մոսուլի հարավային մասում գտնվող Էլ-Կիյարա շրջանի գլխավոր հրապարակում:
Ավելի վաղ պարզվել էր, որ իրաքյան զորքերին հաջողվել է ահաբեկիչներից ամբողջությամբ  ազատագրել Ռամադին: Քաղաքի ազատագրման մարտերը տևել են մոտ մեկ շաբաթ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play