Ռուսաստանում դոլարը տարեկան ռեկորդ է սահմանել


Ռուսաստանում դոլարը տարեկան ռեկորդ է սահմանել

  • 12-01-2016 14:21:56   | Ռուսաստան  |  Ֆինանսներ

Ռուսաստանում հրապարակային սակարկությունների ժամանակ դոլարի փոխարժեքն աճել է` հասնելով 77,04 ռուբլու: Այդպիսով, 2014 թվականի դեկտմեբերից հետո առաջին անգամ դոլարը գերազանցել է 77 ռուբլին:  
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքը 1,07 ռուբլով ցատկել է` հասնելով 83,85 ռուբլու: 
Ռուս վերլուծաբանները գտնում են, որ դոլարը դեռևս առավելագույնի չի հասել և այն կբարձրանա մինչև 80 ռուբլի: 
Միևնույն ժամանակ նշվում է, որ  Brent նավթի արժեքը լոնդոնյան բորսայում ընկել է 2.7 տոկոսով. Մեկ բարելի արժեքը կազմում է 30,71 դոլար: 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play