Արթուր Սաքունց.Ահաբեկչական խումբը չի նստի սպասի մինչեւ իրեն գան ձերբակալեն


Արթուր Սաքունց.Ահաբեկչական խումբը չի նստի սպասի մինչեւ իրեն գան ձերբակալեն

  • 15-01-2016 19:03:56   | Հայաստան  |  Քաղաքական

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան  Արթուր Սաքունցը  « Նոյյան տապան»-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանի և <<Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա>> ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանի ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալություններին  ասաց.«Կարեւորելով այն հանգամանքը, որի վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել լրատվամիջոներով ,որ նրանք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը ահաբեկչական խմբին աջակցելու կամ զենք զինամթերք տրամադրելու եւ այլնի վերաբերյալ, ես ի սկզբանե իմ կարծիքը արտահայտել եմ, որ ահաբեկչական խումբը չի նստի սպասի մինչեւ իրեն գան ձերբակալեն, առավել եւս այդպես հեշտությամբ չեր հանձնվի` առանց զենքերն օգտագործելու: Հիմա ես չգիտեմ, թե դա քանի հոգիանոց խումբ է պատկերացնում ԱԱԾ-ն, բայց այդքան մեծ թվով ահաբեկչական խմբավորում  Հայաստանում պարզապես անպատկերացնելի է եւ իսկապես տեղին են բոլոր այն կասկածները ,որ եթե որեւիցէ մեկը նույնիսկ խոսակցություն ունեցած լինի այդ մարդկանց հետ, ապա նա եւս կարող է կասկածյալ համարվել:  Սակայն նրանց հետ խոսակցություն ունենալ ինքնին դեռեւս հիմք չէ, որ մարդու նկատմամբ ընդհանուր միջոց կալանք կիրառեն կամ ձերբակալեն:Ես մեծ վերապահումներ ունեմ այս քննության նկատմաբ եւ նրա օբյեկտիվության ու իրավական հիմնավորվածության տեսակետից»:

Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Քաղաքական