«Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում ներգրավված տիկինները և պարոնները պատահական մարդիկ են». Մարիամ Ավագյան Տեսագրություն)


«Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում ներգրավված տիկինները և պարոնները պատահական մարդիկ են». Մարիամ Ավագյան Տեսագրություն)

  • 22-01-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Հունվարի 22–ին ժամը՝ 12.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս  տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի և «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանի համատեղ ասուլիսը։

 
Թեման՝ «Հունվարի 26-ը ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել և քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները։ Զեկույցների հակահայկական բովանդակությունը, նպատակը, դրանց հնարավոր հետագա արդյունքները և հեղինակների դիրքորոշումները»։
 
Բանախոսները ասուլիսի ընթացքում կներկայացնեն զեկույցներում առկա բազմաթիվ այն ձեւակերպումները, որոնք լուրջ հակասության մեջ են գտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ՄԱԿ անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հետ, ինչպես նաև հանդես կգան Ռոբերտ Ուոլթերի և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի և նրանց գործունեությունների մասին բացահայտումներ պարունակող զեկույցներով, լրատվամիջոցներին կփոխանցվեն այժմ ՀՀ–ի համար գրեթե անհույս թվացող այս իրավիճակից դուրս գալու և վիճակը փրկելու հնարավոր քայլերն ու հետագա անելիքները։
 
Ասուլիսին ներկա են եղել հետւյալ լրատվամիջոցները
1.Շանթ TV
2.Արմենիա TV
3.NT.am
4.Newsbook.am
5.Nyut.am
6.Panorama.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play