Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան. հարազատները տեղեկացել են ԱՆ-ից


Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան. հարազատները տեղեկացել են ԱՆ-ից

  • 26-01-2016 18:00:29   | Ռուսաստան  |  Իրավունք

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն  Հայաստանին: Հարազատներին այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:
 
a1plus.am-ը հիշեցնում է, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:
 
Ի դեպ,  այս տարիների ընթացքում  տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play