Ես միշտ «ԱՆՏԻ» եմ լինելու . Լույս է տեսել Ռիհաննայի թվով 8-րդ ալբոմը (տեսանյութ)
29-01-2016 17:27:38 | ԱՄՆ | Մշակույթ
Լույս է տեսել Ռիհաննայի ստուդիական 8-րդ «Anti» ալբոմը, որը էկլեկտիկ հայտարարություն է իր մտադրությունների մասին:
«Anti» ալբոմի վրա աշխատել է սցենարիստների և պրոդյուսերների մի ամբողջ դասակ, սակայն 13 երգերի զգալի մասի հեղինակը հանդիսանում է հենց Ռիհաննան:
gazeta.ru-ի փոխանցմամբ, սա հենց Ռիհաննայի ալբոմն է, քանի որ այն նվիրված է երգչուհու համար օրգանական համարվող երգերին, որոնք սիրո, աշխատանքի և սեքսի մասին են: Եթե թեմաները ալբոմում մնում են անփոփոխ, ապա ոճերն անընդհատ փոխվում են: Ռիհաննան օգտագործում է դրանք բոլորը միասին. Ժամանակակից «նոր R'n'B» , կինեմատոգրաֆիական բալլադներ («Desperado»), և վերջապես հոգեբանական ռոք («Same Ol' Mistakes»-ի քովերը Tame Impala-ի համահեղինակությամբ):