Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով,- հայտարարում է Ֆրանսիայի Արտգործ նախարարության մամլո խոսնակը<br />


Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով,- հայտարարում է Ֆրանսիայի Արտգործ նախարարության մամլո խոսնակը

  • 29-10-2010 17:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան ողջունում է նախագահներ Իլհամ Ալիեւի, Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերի 27-ի Աստրախանի համատեղ հայտարարությունը, ողջունելով նաեւ այդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախագահ Մեդվեդեւի անձնական հանձնառությունը: Այս մասին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության, հոկտեմբերի 28-ին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակը: նա նխել է, որ այդ հայտարարությամբ հակամարտող կողմերն ընդունում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը` վստահության միջոցառումներով: Որպես առաջին քայլ, կողմերը պարտավորվում են ձեռնամուխ լինել իրենց մոտ պահվող գերիների եւ դիակների փոխանակմանը: «Աստրախանում կողմերի ընդունած որոշումները կարող են նպաստել լարվածության եւ վերջին ամիսներին հրադադարի բազմապատկված խախտումների նվազեցմանը: Ֆրանսիան ակնկալում է վերջիններիս շուտափույթ կենսագործում: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով` խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա ապահովելով Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի համար: Միացյալ նահանգների եւ Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան չի խնայելու իր միջնորդական ջանքերը` օգնելու Լեռնային Ղարաբաղի հարցում ընդդիմացած Հայաստանին եւ Ադրբեջանին` հասնելու հակամարտության խաղաղ, արդար եւ կայուն կարգավորման»,- ասված է Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակի հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական