Ռուսաստանը ներել է Մոնղոլիայի 172 մլն դոլարի պարտքը


Ռուսաստանը ներել է Մոնղոլիայի 172 մլն դոլարի պարտքը

  • 01-02-2016 13:00:08   | Ռուսաստան  |  Ֆինանսներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջկառավարական համաձայնագրի վավերականցման մասին օրենք է ստորագրել, որը Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել էին 2010 թվականին:
korrespondent.net-ի փոխանցմամբ` տվյալ համաձայանգիրը թույլ է տալիս Ռուսաստանին դուրս գրել 97,8 տոկոս մոնղոլական պարտքը:
 
Միջակառավարական համաձայնագիրը ստորագրվել էր 2010 թվականին կառավարությունների ղեկավարների մակարդակով ռուս-մոնղոլական բանակցությունների շրջանակում: Ստորագրված փաստաթղթում նշվել է, որ Մոնղոլիայի պարտքի առնչությամբ կարգավորվող ֆինանսական պարտավորությունների ընդհանուր գումարը 2010 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ կազմում է մոտ 174,2 մլն դոլար: 
Համաձայնագիրը հնարավորություն է տալիս Մոնղոլիային  չվճարել կարգավորվող գումարի 97,8 տոկոսը, այսինքն` մոտ 172մլն դոլար: 
ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը 2010 թվականին համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը քննարկում է Մոնղոլիային 125 մլն դոլարի չափով նոր վարկի տրամադրման հնարավորությունը:  
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ