Մահվան ելքով ավտովթար Սյունիքի մարզում

02-02-2016 17:04:22   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 239-րդ կմ հատվածում բախվել են Վազ 21011 մակնիշի և իրանական բենզատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «01»-ը, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, Վայոց Ձորի մարզի Շատին գուղի բնակիչ, 49-ամյա Հունան Հունանյանն է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով տեղում մահացել է: Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհն անցանելի է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարն է բախվել «01»-ին, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատարի վարորդի և մահացածի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «01»-ը բարձված է եղել մրգով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից