ԱԶԱՏ ՀԱՅՔ-ը առաջարկում է ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու տարբերակներ


ԱԶԱՏ ՀԱՅՔ-ը առաջարկում է ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու տարբերակներ

  • 05-02-2016 17:15:17   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահին՝ տեղակալներին, մշտական հանձնաժողովներին.  Ե/Գ N – 009/ա.
ՀՀ ԱԺ – ում  դաշինքների եւ կուսակցությաւնների ցուցակներով ներկայացված քաղաքական եւ այլ ուժերին,  Ե/Գ N –009/ը
***
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ  ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՒ ԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ-ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՐՁԱԿԵԼ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ:
 
    Ակնկալում  ենք, որ մեր գրությունը կուսումնասիրեք, օրենքով սահմանած կարգով ձեր  գրավոր եզրակացությունը կփոխանցեք մեզ:
ՀՀ ԱԺ  (ՀՀԿ)  խմբակցությանը,   Ե/Գ N –009/բ
ՀՀ ԱԺ  (ԲՀԿ)   խմբակցությանը,  Ե/Գ N –009/գ 
ՀՀ ԱԺ  (ՀԱԿ)  խմբակցությանը,   Ե/Գ N –009/դ
ՀՀ ԱԺ  (ՀՅԴ)  խմբակցությանը,   Ե/Գ N –009/ե
ՀՀ ԱԺ  (ՕԵԿ)  խմբակցությանը,   Ե/Գ N –009/զ 
,,Ժառանգություն,,  խմբակցությանը,  Ե/Գ N –009/է
ՀՀ ԱԺ – ում  ներկայացված այլ  կուսակցությունների ներկայացուցիչներին,  Ե/Գ N –009/ը
ՀՀ  Սահմանադրական Դատարանի  Նախագահին.    Ե/Գ N –009/թ
Լ Ր Ա Տ Վ Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր Ի Ն
 
   Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական  հարթակը տնօրինող դերակատարներին  ավելի քան երկուսուկես  տասնամյակ  է՝ բոլոր միջոցներով հուշում ենք ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու  առաջարկներ:
   Ինչ խոսք, դրանք փրկության միակ դեղատոմսը չեն եւ այլ առաջարկներ կարող են ավելացվել:
   Ուստի,  հաշվի առնելով, որ  2015 թ. դեկտեմբեր 6 – ի Սահմանադրական հանրաքվեից հետո արմատական փոփոխությունների է ենթարկվելու նաեւ ՀՀ  ընտրական օրենսգիրքը, ի գիտություն ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խումբ-խմբակցություններին, լրատվամիջոցներին, բազմազան ընդիմադիրներին ներկայացնելով մեր նկատառումները եւ հուսալով,  որ ի շարս այլոց մեր առաջարկները նույնպես կընդգրկվեն Ընտրական Օրենսգրքի  քննարկման օրակարգում,  ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՒ ԱՅՆ ՀԵՌԱՐՁԱԿԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ-ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ: 
                                                   
Ազատ Հայք   բհկ-ն կարծում է, որ
 
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՊԵՏՔ Է.
    1, Համապետական ընտրություններին  մասնակցության շեմ  սահմանվի  ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 75% -ը:
    2, Համամասնական առաջադրումն  իրականացվի կուսակցությունների, դաշինքների, խմբերի անուններով՝ առանց պահանջելու համարակալված ցուցակներ, պատգամավորին հետ կանչելու և նոր պատգամավոր նշանակելու իրավունքը վերապահելով կուսակցություններին, խմբերին, դաշինքներին:
    3, Ընտրություններին նվազագույն շեմը չհաղթահարած ուժերի քվեները միացվի, փոխարկվի  համապատասխան պատգամավորական մանդատների և հատկացվի ընտրապայքարին մացնակցած եւ դուրս մնացած ուժերին: 
    4, Ապահովի արտերկրում գտնվող ՀՀ՝  ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների, երկքաղաքացիների մասնակցությունը ընտրություններին՝ էլեկտրոնային քվեարկությամբ: 
    5, Գաղտնի տեսախցիկներով քվեախցիկներին հետեւելը բացառելու նպատակով խիստ պատիժ սահմանվի գաղտնադիտումի կազմակերպիչների, իրականացնողների նկատմամբ:
    6, Ընտրատեղամասերի գրիչի թանաքի գույնը սահմանվի ԿԸՀ  կողմից:
    7, Քվեաթերթիկի որեւե մասում կամ ետնամասում որեւէ սիմվոլի առկայության դեպքում քվեաթերթիկն  համարվի անվավեր:
    8, Եթե անվավեր քվեարերթիկների թիվը  վավեր  քվեարերթիկների թվին գերազանցում է, նշանակվի կրկնական ընտրություններ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված  ուժերի մասնակցությամբ:
    9, Ընտրություններին  լրիվ կազմով մասնակցած ընտանիքների համար սահմանվի արտոնություններ և առաջնահերթություններ՝ մինչև հաջորդ ընտրությունների օրը:
   10, Ներդնել  ընտանեական ընտրակարգ, որով ծնողները անչափահաս երեխաների թվին համապատասխան քվեի իրավունք կունենան:
   11, Քվեաթերթիկներում վերականգնվի  ԲՈԼՈՐԻՆ  ԴԵՄ  ԵՄ  կետը: 
     *(Եթե ԲՈԼՈՐԻՆ  ԴԵՄ  ԵՄ քվեները գերազանցում են ԿՈՂՄ ՔՎԵՆԵՐԻՆ, ընտրությանը մասնակցած ուժերին 3 տարով արգելել մասնակցել համապետական որեւէ  ընտրության): 
 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
    ա, Տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկը, արդյունքների ամփոփումը տեսագրել և պահպանել մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների հաստատումը:
    բ, Ընտրողների քվեաթերթիկ ստանալը վկայող գրանցամատյանները պատճենահանել և տրամադրել լրատվամիջոցներին, ՀՀ իրավապահ մարմիններին, ընտրությանը մասնակցած բոլոր ուժերին: 
  *(Թեկնածությունն առաջադրման գրավի մեջ նեռաել նաեւ ընտրողների քվեաթերթիկ ստանալը վկայող գրանցամատյանների հրատարակչական ծախսերը):
    գ, Ընտրությունների անցկացումը, քվեաթերթիկների հաշվարկը  տեղամասերում եւ վերահսկողությունը,  դրանց հարակից տարածքներում իրականացնել ոստիկանական զորքերի կամ բանակի միջոցով: 
  *(Տեղամասային հանձնաժողովների անդամները անհրաժեշտության դեպքում բացատրում, մեկնաբանում, պարզաբանում են ընտրակարգը: Հանձնաժողովները օրենքով սահմանված իրենց մյուս պարտականությունները ստանձնում են հաշվարկը սկսելիս):
  
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
,,Ազատ Հայք,,   բհկ նախագահ՝        
Ռուբէն Մնացականեան,
04  փետրվարի  2016թ.
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play