Փետրվարի 5. օրվա իրադարձություններ. Վրաստան


Փետրվարի 5. օրվա իրադարձություններ. Վրաստան

  • 07-02-2016 23:07:58   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի նախագահը ներկայիս վարչապետի և երկրի կառավարության կողմից համագործակցության ավելի մեծ պատրաստակամություն է տեսնում: «Այսօր ես իրենց կողմից համագործակցության ավելի շատ պատրաստակամություն եմ տեսնում: Աշխատանքներ են տարվում կյանքի կոչելու այն գաղափարները, որոնք հնչեցրել եմ Խորհրդարանում իմ ելույթի ընթացքում: Ես ողջունում եմ ներկայիս հարաբերությունները և մակարդակը, այդ ամենը շահ կբերի մեր երկրին: Դրական համագործակցության հույս ունեմ», -փետրվարի 5-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
 
Գիորգի Մարգվելաշվիլին ողջունում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության առաջարկությունը «համաձայնության փաստաթուղթ» ստեղծելու վերաբերյալ, որը պետք է ծառայի երկրում քաղաքական կուսակցությունների միջև իրավահավասարության հաստատմանը: «Մենք բոլորս պետք է հավաքվենք: Տվյալ հանդիպումը պետք է կայանա նախագահի մոտ, քանի որ նախագահը որևէ կուսակցության անդամ չի հանդիսանում, նա չի մասնակցում նախընտրական քարոզարշավին: Մենք պետք է պահպանենք և խորացնենեք ժողովրդավարության չափանիշները: Նախագահի վարչությունը պատրաստ է այդ հանդիպման կազմակերպիչը դառնալ, և այժմ մենք պատասխան ենք սպասում այլ կուսակցություններից: «Համաձայնության փաստաթղթի» ստեղծումը կարևոր է ինչպես ընտրությունների անցկացման համար, այնպես էլ ընտրված քաղաքական կուսակցությունների օրինականացման համար: Ես հուսով եմ, որ կայանալիք ընտրությունները չեն լինի երկընտրանքային ընտրություններ և ավելի մեծ ընտրություն կներկայացնեն ընտրողին, թույլ կտան ընտրել կուսակցություն, որը համապատասխանում է իրենց հայացքներին: Ընտրությունները ոչնչացման համար մղվող պայքար չեն: Ընտրությունները պայքար են ավելի լավ պայմաններ ներկայացնելու համար», -փետրվարի 5-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
Վրաստանում համաներում է հայտարարված այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են կեղծ փաստաթղթերից: Վրաստանի Արդարադատության նախարարի հայտարարության համաձայն` «դա հնարավոր դարձավ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մշակված և հաստատված օրենքի շնորհիվ, որը ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 30-ին: Այդ օրենքի նպատակն է քաղաքացիների տվյալների հստակեցումը, տվյալների բազայի ուղղումը և ընտրողների ցուցակների բարելավվումը: Համաներումը տարածվում է այն անձանց վրա, որոնք տարբեր պատճառներով կեղծել են իրենց անձը հաստատող փաստաթուղը, անձնագիրը և այլ փաստաթղթեր: Այդ անձինք կազատավեն քրեական պատասխանատվությունից, եթե դիմեն նախարարության համապատասխան ծառայություններին և խոստովանեն փաստաթղթի կեծման մասին: Համաներումը կտարածվի այն անձանց վրա, ովքեր գործածել են կեղծ փաստաթղթեր մինչ օրենքի ընդունումը», -հայտարարել է Թեա Ծուլուկիանին: Հիշեցնենք, որ Վրաստանում անձնական տվյալների ինքնակամ փոփոխությունը ենթարկվում է տուգանքի կամ մինչ 3 տարի ազատազրկման:
Փետրվարի 5-ին մեկնարկել է Հայաստանի Կենտրոնական Բանկի պատվիրակության այցելությունը Վրաստան: «Հայաստանի Կենտրոնական բանկի պատվիրակությունը կծանոթանա Վրաստանի Ազգային Բանկի փորձի և բարեփոխումների հետ, մասամբ` բանկային վերահսկողության հետ: Հայ հյուրերը տեղում ծանեթացել են հիմնական սկզբունքների և վերահսկողության մոտեցման սպառնալիքների վրա հիմնված շրջանակների հետ», -ասված է Վրաստանի Ազգային Բանկի հայտարարությունում: «Մենք ուրախ ենք, որ այցելեցինք Վրաստանի Ազգային Բանկը: Շնորհակալություն նման հետաքրքիր և կարևոր փորձի փոխանակման համար: Հաճախ Վրաստանը և Հայաստանը ունենում են միանման մարտահրավերներ ֆինանսական համակարգի և վերահսկողության կանոնակարգման հարցերում: Կարծում եմ այս հանդիպումը շատ կարևոր է այդ տեսանկյունից: Մենք ցանկանում ենք ապագայում էլ շարունակել փորձի փոխանակումը, ինչը կօգնի երկու կողմերին էլ սպառանիքների վրա հիմնված վերահսկողության համակարգի ավելի արդյունավետ զարգացմանը», -փետրվարի 5-ին հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Բաբասյանը:
Ռուսական մամուլի տարածած տեղեկության համաձայն` «2015թ ռուսական «Ինտեր ՌԱՕ» էլեկտրաէներգիայի արտահանիչ ընկերությունը, 18.5%-ով կրճատել է էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Վրաստան: 2015թ. ընթացքում ռուսական ընկերությունը Վրաստան է արտահանել 511 000 կվտ էլեկտրաէներգիա»:
«Հնարավոր է, որ հողի տակ գոյություն ունի բնական գազի ինչ-որ պահուստ: Մինչդեռ, նրա գոյություն ապացուցելու համար անհրաժեշտ են բազմամիլիարդանոց ներդրումներ: Միայն դրանից հետո կարելի է որոշում կայացնել, թե ինչքանով է շահավետ ֆինանսական տեսանկյունից մշակել տվյալ գազը… Խոսքը միլիոնավոր ներդրումների մասին չէ, այլ միլիարդավոր», -մեկնաբանելով Վրաստանում գտնվող գազի խոշոր պահեստի մասին լուրերը` հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play