«Սանիտեկ»-ը շարունակում է ձնամաքրմանաշխատանքներն արտակարգ ռեժիմով


«Սանիտեկ»-ը շարունակում է ձնամաքրմանաշխատանքներն արտակարգ ռեժիմով

  • 08-02-2016 13:00:37   | Հայաստան  |  Հասարակություն

Ս.թ. փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանիցմայրաքաղաք Երևանումշարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիտեկ» ընկերությունը Երևանի 10 վարչական շրջաններում իրականացնում էձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում:ՆերկայումսԵրևանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան60 հատուկ մեքենաներ ևավելի քան 500 աշխատակիցներ:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, և մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչև հաջորդ մաքրումը,«Սանիտեկ» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին և դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով: 
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինենԵրևանիգլխավոր ճանապարհները և 72 ժամվաընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքներըտեղումներին զուգահեռ:
«Սանիտեկ»-ը շնորհակալություն է հայտնում Երևանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու և աջակցելու, երբեմն նաև տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար:
 
 
 
Մամուլին առնչվող հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ընկերության մամուլի խոսնակ Էլեոնորա Շխրդյանին՝ 096 122229 հեռախոսահամարով կամ գրելeleonora@sanitekworld.am էլ-հասցեին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն