Արյան հավաքագրման ակցիայի կամավորները ստանալու են Եվգենի Պլյուշչենկոյի` «Սառույցի թագավորները» սառցե շոուի տոմսեր


Արյան հավաքագրման ակցիայի կամավորները ստանալու են Եվգենի Պլյուշչենկոյի` «Սառույցի թագավորները» սառցե շոուի տոմսեր

  • 08-02-2016 13:13:42   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօրվանից մեկնարկում է դոնորական արյան հավաքագրման ակցիան «Նվիրի կյանք» ֆոնդի համար, որի շրջանակներում բոլոր կամավոր դոնորները որպես փոխհատուցում ստանալու են Դիմա Բիլանի մասնակցությամբ կայանալիք Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուի տոմսեր: Արյան հավաքագրման ակցիայի նախաձեռնողներն են «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանը և «Ֆորպոստարտ փրոդաքշընի» տնօրեն Զառա Մխեյանը: «Նվիրիր կյանք» ֆոնդի ակցիան, որն ուղղված է արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների համար դոնորական արյան հավաքագրմանը, կիրականացվի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: 
 
Նմանատիպ ակցիա 2012 թվականին արդեն իսկ անցկացվել է «Վան» ռադիոկայանի տարածքում. այն միավորել է բազմաթիվ երաժիշտների, կատարողների և հասարակ քաղաքացիների, ովքեր միմյանց հետ անկաշկանդ շփվելու հնարավորություն ստանալով, միաժամանակ արյուն են հանձնել հիվանդ երեխաների համար: «Սառույցի թագավորները» սառցե շոուի մասնակիցներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հանրահայտ ջութակահար Էդգար Հակոբյանը, Դիմա Բիլանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք համախմբվել են նախագծի շուրջ և շոուի տոմսեր են նվիրում արյան հավաքագրման ակցիայի դոնոր-մասնակիցներին. նվիրեք կյանք, իսկ մենք կնվիրենք ձեզ տոն: 
Զառա Մխեյանը խնդրում և կոչ է անում մասնակցել արյան հավաքագրման ակցիային. «Օգնության ցանկացած հապաղում կարող է վտանգի տակ դնել հիվանդ փոքրիկների առողջությունը և, նույնիսկ, կյանքը: Տարածեք բարություն, և հավատացեք, որ բարություն անելով մարդը դառնում է ավելի բարի, իսկ երջանկացնելով ուրիշին՝ ինքն էլ է դառնում երջանիկ: Բարությունն ամենքին տրված չէ, դա արվեստ է, ապրելու արվեստ: Բարի կամքի ցանկացած դրսևորում կարող է լինել ևս մի փոքրիկի փրկված կյանք, ևս մի ընտանիքի վերածնունդ… Քաղցկեղով հիվանդ և ապաքինված երեխաները յուրահատուկ են: Նրանք ավելի ուժեղ են, բարի և միշտ պատրաստ օգնել մյուսներին:Դա իրոք այդպես է: Եկեք հետևենք նրանց օրինակին»: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play