Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները


Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները

  • 08-02-2016 13:33:26   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 
Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
 
Դժվարանցանելի են Վայք-Գորիս, Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զառ-Սևաբերդ, Եղվարդ-Նոր Գեղի, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի (Մ-2) ոլորանները:
 
Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Սարավան գյուղի հատվածում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
 
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play