Սիրիական բանակը Ռուսաստանի օգնությամբ մոտեցել է Թուրքիայի սահմանին
08-02-2016 18:49:36 | Սիրիա | Քաղաքական
Սիրիական բանակը շարունակում է շարժվել դեպի թուրքական սահմանը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru -ն, նշվում է, որ հարձակումն իրականացվում է Ռուսաստանի աջակցությամբ և Իրանի մասնակցությամբ:
Ըստ որոշ տվյալների, ներկայումս սիրաիական զինված ուժերը և իր դաշնակիցները գտնվում են թուրքական սահմանից 25 կմ հեռավորության վրա:
Ինչպես նշում է գործակալությունը, ապստամբների խոսքերով այս հարձակումն այժմ վտանգի տակ է դնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ իրենց հնգամյա պլանի ապագան:
«Մեր ողջ կյանքն այժմ վտանգի տակ է»,- հայտարարել է ապստամբ խմբի ներկայացուցիչներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային լուրջ խոչընդոտ է համարում Սիրիայի հակամարտության կարգավորման գործում: