Անհայտ ինքնաթիռը հարձակվել է Լիբիայում ԻՊ-ի դիրքերին


Անհայտ ինքնաթիռը հարձակվել է Լիբիայում ԻՊ-ի դիրքերին

  • 08-02-2016 18:53:22   | Լիբիա  |  Միջազգային

Այսօր Լիբիայում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին անհայտ ինքնաթիռի կողմից  օդային հարվածներ են տեղացել:
 
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, հարձակումներն իրականացվել են ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Դեռնա քաղաքի կվարտալների վրա:
Հայտնի է նաև, որ ավելի վաղ  այդ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Բաբ Թոբրուքում գտնվող զինյալների դիրքերի վրա, որը վերահսկվում է այսպես կոչված «Դեռնայի մոջահեդերի խորհրդատվական խորհրդի» կողմից: Հարձակման հետևանքով զոհվել էր երկու խաղաղ բնակիչ և երկու զինյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսլամիստների դեմ  պայքարի շրջանակներում  ԱՄՆ-ն դեռ չի պլանավորում ռմբահարել Լիբիան:
 
Նոյյան տապան  -   Միջազգային