Ուրալում ձերբակալվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն նախապատրաստող ահաբեկիչներ


Ուրալում ձերբակալվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն նախապատրաստող ահաբեկիչներ

  • 08-02-2016 19:00:42   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնում է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման  7 անդամ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
 
Ինչպես տեղեկացնում է interfax.ru-ը, ԻՊ-ի ձերբակալված զինյալներին ղեկավարել է Թուրքիայից ժամանած ահաբեկիչը։
Ծայրահեղականների բնակության վայրում խուզարկություն կատարելիս հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի լաբարատորիա, պայթուցիկ նյութեր, հրազեն, նռնակներ, ծայրահեղականների մասին գրականություն:
 
Նոյյան տապան  -   Միջազգային