Զինվորական ոստիկանությունը փնտրում է զորամասի տարածքը լքած ժամկետային զինծառայողին


Զինվորական ոստիկանությունը փնտրում է զորամասի տարածքը լքած ժամկետային զինծառայողին

  • 09-02-2016 17:48:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Դիլիջան քաղաքի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի, 19-ամյա Ազիզ Բաքոյանը չորս օր առաջ «ինքնակամ լքել է զորամասի տարածքը»։
 
Ըստ Հովհաննիսյանի, Բաքոյանը նորակոչիկ է և երդման արարողությանը դեռ չի մասնակցել։
 
ՊՆ խոսնակը նշեց, որ զորամասի հրամանատարությունը դիմել է Ռազմական ոստիկանություն։ «Կարգն այդպես է, երեք ժամ հետո հայտնվում է Ռազմական ոստիկանությանը։ Զինվորական ոստիկանությունը շարունակում է փնտրել զինվորին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։ 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը