Վարույթ է ընդունվել Հանրաքվեի ընթացքում դիտորդի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը


Վարույթ է ընդունվել Հանրաքվեի ընթացքում դիտորդի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

  • 09-02-2016 19:28:33   | Հայաստան  |  Իրավունք

Քաղաքացի Հայկ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիսանալով «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության անդամ, դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի թիվ 8/21 տեղամասում, որտեղ «asparez.am» ինտերնետային կայքի ներկայացուցիչ Նարինե Օ.-ն քվեարկության ընթացքում տեղի ունեցող խախտումներին չարձագանքելու և չարձանագրելու համար իրեն առաջարկել է 20 հազ. ՀՀ դրամ:
 
Նարինե Օ.-ի կողմից Հանրաքվեի ընթացքում դիտորդ Հայկ Հ.-ի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
                                                                                                                                  
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play