Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջաններ-ԼՂՀ համագործակցությունը


Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջաններ-ԼՂՀ համագործակցությունը

  • 10-02-2016 11:37:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներ` նախ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, այնուհետ նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Դավթաշեն վարչական շրջանի և Ստեփանակերտ ու Մարտակերտ քաղաքների հետ  ձևավորված բարեկամության ամրապնդմանն առչվող ծրագրերը: Երևանյան պատվիրակության անդամները երկու քաղաքներում էլ սոցիալական աջակցության նպատակով նվիրաբերել են կենցաղային իրեր, ինչպես նաև հեռուստացույց՝ խիստ կարիքավոր  ընտանիքներից մեկին տրամադրելու համար: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն