Փոխվել է Ամերիկայի հայկական համագումարի հասցեն


Փոխվել է Ամերիկայի հայկական համագումարի հասցեն

  • 10-02-2016 15:45:57   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով տեղեկացնում է իր կենտրոնական գրասենյակի տեղափոխության մասին: Համագումարի կենտրոնական գրասենյակի հասցեն է ՝ 734 15th Street, NW, Suite 500, Washington, D.C., 20005: Էլեկտրոնային փոստի հասցե՝ info@aaainc.org, հեռախոս՝ (202) 393-3434, և ֆաքսը՝ (202) 638-4904 մնում է նույնը:
 
Համագումարի նոր կենտրոնական գրասենյակը գտնվում է The Walker Building-ում, որը գտնվում է Սպիտակ տան հարևանությամբ: Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախկին կենտրոնական գրասենյակի կողքը, Վաշինգտոն քաղաքի բուն կենտրոնում և ԱՄՆ գանձապետական ​​շենքերի դիմացի փողոցում, Համագումարի կենտրոնական գրասենյակը Սպիտակ տնից ընդամենը 350 յարդ (320 մետր) հեռավորության վրա է տեղակայված: 
 
Հայ ազգային ինստիտուտի (ANI), Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA), Հայաստանյայց Եկեղեցու Ամերիկայի թեմի թեմական պատվիրակի գրասենյակները, ինչպես նաև Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակը կշարունակեն տեղակայվել Համագումարի ընդլայնված կենտրոնական գրասենյակում:
 
Ի լրումն, նոր գրասենյակը կունենա ընդլայնված Հայոց ցեղասպանության գրադարան և գիտա-հետազոտական կենտրոն, որն ի սկզբանե բացվել էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ, ի լրումն դեսպան Հենրի Մորգենթաուի հավաքածուի: Նոր հաստատությունում մասնագետներին կտրամադրվի տերմինալ սարք` մուտք ունենալու Chadwyck-Healey միկրոքարտերի հավաքածուին, որը պարունակում է ԱՄՆ Ազգային արխիվի 37,000 էջեր, ինչպես նաև այլ արխիվային հավաքածուների և հետազոտական ​​նյութերի:
 
Հայոց ցեղասպանության հետագա ուսումնասիրությունը խրախուսելու հարցում  կարևոր քայլ էր, երբ 2010 թվականին Հենրի Մորգենթաու III-ը նախագահեց գրադարանի պաշտոնական բացումը՝ նշելու վերջինիս հանրային օգտագործումը որակավորված հետազոտողների համար: Հաջորդիվ հայտարարություններ կհետևեն, երբ հետազոտական ​​կենտրոնը առցանց դառնա:
 
Բացի այդ, Համագումարի կենտրոնական գրասենյակն ապահովված է հանդիպումների համար նախատեսված նոր տարածքով՝ շնորհանդեսներ ու սեմինարներ հրավիրելու համար, ինչպես նաև ցուցադրությունների համար նախատեսված տարածքով, որտեղ Համագումարի, Հայ ազգային ինստիտուտի (ANI) և Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) տարբեր հավաքածուներ կցուցադրվեն: 
 
Համագումարի նոր կենտրոնական գրասենյակի տեղափոխությունը նշանավորում է որպես նոր գլուխ Համագումարի՝ մեր երկրի մայրաքաղաքում ավելի քան 40 տարվա ներկայության պատմության մեջ», - հայտարարել են համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնթոնի Բարսամյանը: «Մեր նոր գրասենյակը, գրադարանը, գիտա-հետազոտական կենտրոնը, հետազոտական տարածքը, ցուցահանդեսների և հանդիպումների տարածքները կաջակցեն մեր առաքելությանը՝ որպես Ամերիկայում առաջատար ոչ-կուսակցական հայկական քարոզչական կազմակերպություն»,- ասել են նրանք:
 
Համագումարի նոր կենտրոնական գրասենյակը նախատեսված է այնպես, որ ընդհանուր առմամբ բավարարի Ամերիկայի հայ համայնքի, իսկ մասնավորապես՝ Ամերիկայի հայկական համագումարի, հարաճուն կարիքները: Վերջին տասներկու ամիսների ընթացքում Համագումարում հետևյալ նշանակումներն են կատարվել. Լոս Անջելեսում Արևմտյան տարածաշրջանի տնօրեն է նշանակվել Միհրան Թումաջանը, Վաշինգտոնում Դանիելա Սարոյանը՝ հանրային կապերի աշխատակից, Երևանում՝ Տարածաշրջանային տնօրեն է նշանակվել Արփի Վարդանյանը, տարածաշրջանային վերլուծաբան՝ Ալին Օզինյանը, ինչպես նաև Անի Արշամյանը, Արմեն Սիմոնյանը և Նելլի Թուլումբաջյանը: 
 
Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան շրջանի գրասենյակի հասցեն է՝ 450 North Brand Blvd., Suite 600, Glendale, CA 91203: Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի հասցեն է՝ 37 Հանրապետության փողոց, 0010 Երևան, Հայաստան:
 
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային,  ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play