Տերյանական ընթերցումներ` Վահան Տերյանի ծննդյան տարեդարձի առիթով
10-02-2016 16:21:03 | Հայաստան | Մշակույթ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի <<Չինարի>> զբոսայգում գտնվող Վահան Տերյանի հուշարձանի հարևանությամբ կազմակերպվել է բացօթյա գրական ցերեկույթ` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 131-րդ տարեդարձին:
Տերյան բանաստեղծի, նրա քնարերգության ու գրական ժառանգության մասին են խոսել Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական համալիր գրադարանի ասմունքի խմբակի սաները: Հնչել են բանաստեղծություններ: Միջոցառմանը ներկա են գտնվել մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, Տերյանի պոեզիայի երկրպագուներ, պատահական անցորդներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ծաղիկներ են խոնարհվել մեծ քնարերգուի հուշարձանին: