Զորամասը լքած Ազիզ Բաքոյանն այսօր հայտանբերվել է


Զորամասը լքած Ազիզ Բաքոյանն այսօր հայտանբերվել է

  • 10-02-2016 18:09:17   | Հայաստան  |  Հասարակություն

4 օր որոնվող, զորամասն ինքնակամ լքած շարքային զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանն այսօր հայտանբերվել է. զինծառայողը գտնվում էր իր բնակավայրի մերձակայքում:
 
ArmLur.am-ին զինծառայողի մորաքույրը՝ տիկին Արևիկը, հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում, Ազիզը «հայտնվել է» հայրենի Օշականում. «Մեզ առավոտ շուտ զանգեցին, ասեցին, որ գտնվել է: Էս ամբողջ ընթացքում քայլելիս է եղել: Ինքը իրա ոտքով եկել, տուն է հասել, ձեռքերը, ոտքերը` ցրտահարված: Երեսին գույն չկար: Հիմա չգիտենք՝ Երևանից ա ոտքով եկել, թե հենց Դիլիջանից: Հենց հասել է տուն, ծնողները շուտ զանգել են զորամաս, ասել են՝ տանն է, եկե՛ք տարեք: Զորամասից, ռազմականից եկան, տնից տարան: Ոչ մի բան չի պատմել: Մենակ ասել է, որ մի տարուց ավել ծառայում է, բայց գոնե մի անգամ օտպուսկ չի եկել, կարոտել էր, դրա համար է դուրս եկել»,- ներկայացրեց զրուցակիցը:
 
Տիկին Արևիկի փոխանցմամբ՝ ծառայությունից Ազիզ Բաքոյանը չի բողոքել, որևէ գանգատ՝ կապված զորամասի հետ, չի ունեցել: Ի դեպ, զինծառայողի մորաքույրը հայտնեց նաև, որ նախքան զորակոչվելն Ա. Բաքոյանի ձեռքը բաց կոտրվածք էր ստացել: Այդուհանդերձ, նա ծառայության համար պիտանի է համարվել և զորակոչվել է: Նրա մորաքույրը հայտնեց, որ այսօր կոտրված ձեռքը ավելի վատ վիճակում էր գտնվում: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play