Ինտերնետը նոր բաներ սովորելու ու ժամանցի հրաշալի վայր է, սակայն այն օգտագործելիս պետք է լինել պատասխանատու և զգույշ:
Ձեզ ենք ներկայացնում 10 խորհուրդ, որոնց հետևելեվ դուք կունենաք առավել ապահով ինտերնետ:
1. Սոցիալական ցանցերում արգելափակիր այն մարդկանց, ում հետ չես ցանկանում շփվել:
2. Օգտագործիր բարդ գաղտնաբառեր (օրինակ` Ռ12առմ, այլ ոչ թե 123456), գաղտնաբառդ մի վստահիր այլմարդկանց և այն մի գրիր թղթի վրա:
3. Գաղտնի պահիր անձնական տեղեկություններդ` հասցե, հեռախոս և այլն:
4. Մի հավատա այն ամենին, ինչ կարդում կամ տեսնում ես ինտերնետում, առաջին իսկ այցելած կայքին հավատալու փոխարեն ստուգիր մի քանիսը:
5. Հնարավորինս քիչ լուսանկարներ տեղադրիր ինտերնետում. Նկարդ մեկ անգամ ինտերնետում հայտնվելուց հետո հավերժ մնում է այնտեղ, եթե նույնիսկ ջնջես:
6. Խուսափիր հանդիպել այն մարդկանց, ում հետ ծանոթացել ես ինտերնետում:
7. Մի բեռնիր անծանոթ խաղեր ու այլ հավելվածներ համակարգչիդ կամ սմարթֆոնիդ մեջ. դրանք կարող են վիրուսներ կամ լրտեսական համակարգեր պարունակել:
8. Եթե ստացել ես անհանգստացնող բովանդակությամբ նամակ կամ հաղորդագրություն, այն անպայման ցույց տուր մեծերին:
9. Մի բացիր էլեկտրոնային նամակներ և կից ֆայլերը, եթե դրանք ծանոթ մարդիկ չեն ուղարկել:
10. Մի մոռացիր անջատել վեբ-տեսախցիկը, եթե այն չես օգտագործում: