ՆԱՏՕ-ն ընդլայնում է ուժերը Սև ծովում


ՆԱՏՕ-ն ընդլայնում է ուժերը Սև ծովում

  • 10-02-2016 18:26:28   |   |  Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը շարունակում է հարմարվել և ամրապնդվել Սևծովյան տարածաշրջանում: korrespondent.net-ի փոխանցմամբ` Յ. Ստոլտենբերգը պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ռազմածովային ուժերին, ինչպես նաև հետախուզությանը: 
 
«ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է իր ռազմածովային ներկայությունը Սև ծովում ներառելով ռազմածովային ուժերը և Ռումինիայում, Բուլղարիայում և Թուրքիայում գտնվող AWACS ռադարային ինքնաթիռներից իրականացվող հսկողությունը: Մենք մշտապես հետևում ենք Սև ծովում տիրող իրավիճակին և հարմարվում ենք` ավելացնելով մեր ռազմական հնարավորությունները»,- ասել է նա: 
Յ. Ստոլտենբերգը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում է Վրաստանի հետ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային