Թումո կենտրոնի ուսանողները մասնակցելու են «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների ստեղծմանը


Թումո կենտրոնի ուսանողները մասնակցելու են «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների ստեղծմանը

  • 15-02-2016 17:15:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Փետրվարի 14-ին մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շուրջ 10 000  ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշների ստեղծմանը:
 
Թումոյի ուսանողների հետ հանդիպմանը IDeA hիմնադրամի «100LIVES» և «Aurora Prize» մրցանակ նախաձեռնությունների գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը  պատմեց «Ավրորա» մրցանակի մասին:
 
«Ավրորա»-ն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր փրկել են մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք հաղթել ենք, որովհետև չենք մահացել, իսկ հաղթողին բնորոշ է երախտագիտության զգացումը։  Մեր ցանկությունն ու նպատակն է, որ յուրաքանչյուր հայ ընկալի «Ավրորա»-ն որպես մի մրցանակ, որը հենց իր անունից է տրվում այսօրվա հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց՝ վտանգելով սեփական կյանքը: Այս առումով շատ կարևոր է, որ Թումոն իր 10 000 ուսանողների հետ միանում է նախաձեռնությանը»,-  ասաց Արման Ջիլավյանը:
 
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն իր խոսքում ընդգծեց թումոցիների մասնակցության կարևորությունը:«Երանի ձեզ, որ կարող եք ձեր ներդրումն ունենալ այս հիանալի ու աշխարհին տեսանելի նախաձեռնության մեջ։ Մենք հպարտ ենք, որ «100LIVES»-ը մեր ուսանողներին տալիս է այս հնարավորությունը», - նշեց նա։
 
Թումոյի ուսանողները կմասնակցեն «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների`արձանիկի, կարգախոսի և գրաֆիկական տարրերի ստեղծման մրցույթին: Դրանց ստեղծման նպատակով Թումոյում կկազմակերպվի չորս հատուկ դասընթաց, որոնց արդյունքում կստեղծվեն մրցանակի չորս տարբերակներ, իսկ կարգախոսի և գունապնակի առաջարկներ հնարավորություն կունենա ներկայացնել Թումոյի ցանկացած ուսանող անհատապես:  
 
Aurora Prize-ի ստեղծագործական խորհրդի կողմից հաղթող ճանաչված տարբերակը կյանքի կկոչվի և կընդգրկվի «Ավրորա» մրցանակի  և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Հաղթող չճանաչվելու դեպքում ընտրված տարբերակները կցուցադրվեն UWC Դիլիջան քոլեջում ՝ հանդիսանալով Թումոյի ստեղծագործական ներդրումը «Ավրորա» մրցանակին: 
 
 
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play