Պատրաստվելով վերածնունդի կամ հաջողության պատմություն՝ <<Վերածնունդ>>-ի առանցքում.(Տեսանյութ)


Պատրաստվելով վերածնունդի կամ հաջողության պատմություն՝ <<Վերածնունդ>>-ի առանցքում.(Տեսանյութ)

  • 17-02-2016 18:20:53   | Հայաստան  |  Մշակույթ



Շիրակի հյուսիսում գարունը ուշ է բացվում. սարերի ձյունն հալվում է ապրիլի կեսերին՝ վերածնունդ բերելով լեռնային Ամասիային ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստով:
 
Սերգո Թեմուրով. Ամասիայի 14-ամյա՝ դուդուկ նվագող բնակչին, գյուղում բոլորն են ճանաչում, ծանոթ են պատանու ե՛ւ անցած ուղուն, ե՛ւ երազանքներին, ընկերներն էլ գիտեն՝ Սերգոն որոշել է մեծ երաժիշտ դառնալ ու արդեն չեն նեղանում, երբ մեծ դուդուկահար դառնալու երազանքով ապրող տղան, բակում խաղալու հրավերը մերժելով, քայլերն ուղղում է արվեստի դպրոց: Այստեղ է կայացել Սերգոյի ու ծիրանափողի առաջին հանդիպումը, այստեղից է, որ Սերգոն, չորս տարի առաջ, գործիքը ձեռքին ու այն ժամանակ, երբ ապրիլկեսյան վերածնունդ էր իր հարազատ գյուղի լեռներում, Սերգոն եկավ Գյումրի՝ արդեն երաժշտական, միջազգային <<Վերածնունդ>>-ին մասնակցելու: Ստացած շնորհակալագիրը, տպավորություններն ու ոգեւորոթյան մեծ ալիքը ստիպեցին պատանուն ուսումնական տարին պլանավորել ապրիլյան <<Վերածնունդ>>-ի շուրջ. 2016-ը բացառություն չէ ու ոչ միայն Սերգոյի համար: 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play