Հայաստանում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուի հյուրն է լինելու հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը


Հայաստանում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուի հյուրն է լինելու հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը

  • 18-02-2016 14:06:23   | Հայաստան  |  Մշակույթ

«Ֆորպոստարտ պրոդաքշընի» հիմնադիր և «Սառույցի թագավորները» նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը տեղեկացնում է, որ սառցե շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը հատուկ Հայաստանի համար փոխել է նախագծի ձևաչափն ու ստեղծագործական միտքը:
 
 Եվ այսպես, հատուկ հայ հանդիսականի համար շոուի հյուրն է հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով: Հունգար նշանավոր կոմպոզիտորը հայտնի է դասական կոմպոզիցիաները և գերժամանակակից հնչողությունները միավորելու և յուրօրինակ մշակումներ կատարելու իր առանձնահատուկ տաղանդով: Հանրահայտ կոմպոզիտորը արժանացել է EMMY մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար. նրանց թվում են Եվգենի Պլյուշչենկոն, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը:
 
2008 թվականի մայիսին Էդվին Մարտոնն իր ընկերներ Եվգենի Պլյուշչենկոյի և Դիմա Բիլանի հետ հաղթեցին Եվրատեսիլում՝ 53 տարվա ընթացքում առաջին անգամ: Հատուկ Պլյուշչենկոյի համար տեղադրվել էր պլաստիկե սառույցի բեմ: Արդյունքում, նրանց կատարմամբ «Believe» բեմականացումը գրավեց 1-ին տեղը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play