Դեսպան Թումանյանի հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ


Դեսպան Թումանյանի հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

  • 24-02-2016 12:48:46   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարի հետ:
 
Դեսպան Թումանյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
 
Փոխնախագահ Էբթեքարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
 
Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:
 
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն