Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի հետ


Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի հետ

  • 25-02-2016 10:44:16   | Իրան  |  Քաղաքական

Փետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սորենա Սաթարիի հետ:
 
Դեսպան Թումանյանը կարևորեց երկու երկրների միջև տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, համագործակցության առավել խորացումը, իրանական կողմին ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, դեղագործության, էլեկտրոնային սարքերի արտադրության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
 
Փոխնախագահ Սաթարին, իր հերթին, ներկայացրեց Իրանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և համագործակցության հնարավորությունները:
 
Հանդիպմանը քննարկվեցին երկու կողմերի պետական մարմինների ներկայացուցիչների և մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական