Ֆրանսիան Մեծ Բրիտանիային սպառնացել է միգրանտների հոսքով


Ֆրանսիան Մեծ Բրիտանիային սպառնացել է միգրանտների հոսքով

  • 03-03-2016 15:48:28   | Ֆրանսիա  |  Միջազգային

Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Ֆրանսիան կարող է թուլացնել վերահսկողությունը Բրիտանիայի հետ սահմանին: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էմանուել Մակրոն: 
Ֆրանսիական Կալե քաղաքում արդեն մի քանի տարի է կուտակվում են միգրանտներ, ովքեր ցանկանում են հայտնվել Մեծ Բրիտանիայում, սակայն բրիտանական կողմը նրանց չի ընդունում:
 
Վերջերս Կալեի իշխանությունները քանդել են այսպես կոչված «Ջունգլի» խոշորագույն ճամբարը, որտեղ բնակվող միգրանտները սպասում էին Լա Մանշով այնտեղ հասնելու հնարավորությանը: «Ջունգլի»-ի քանդման պահին ճամաբարում գտնվել է մոտ չորս հազար փախստական: 
Մակրոնի խոսքերով` Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պարագայում ֆրանսիական իշխանությունները դադարեցնելու են համաձայնագրերի գործունեությունը, որոնք թույլ են տալիս բրիտանացի սահմանապահներին Ֆրանսիայի հետ սահմանին իրականացնել վերահսկողություն: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play