Ստամբուլում ռետինե փամփուշտներով ցրել են Մարտի 8-ի բողոքի ակցիան


Ստամբուլում ռետինե փամփուշտներով ցրել են Մարտի 8-ի բողոքի ակցիան

  • 07-03-2016 11:25:56   | Թուրքիա  |  Միջազգային

Ստամբուլի ոստիկանությունը ռետինային փամփուշտներ է կիրառել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բողոքի ակցիա իրականացնողներին ցրելիս:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ՝ չնայած նրան, որ քաղաքային իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով արգելել էին միջոցառում իրականացնել, այնուամենայնիվ, Ստամբուլի կենտրոնում բողոքի ակցիա իրականացնելու համար հավաքվել են մի քանի հարյուր մարդ: Տեղեկացվում է, որ առնվազն մեկ կին ձերբակալվել է: Անկարայում, որտեղ մի քանի տասնյակ կանայնք են դուրս եկել փողոց, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև:
Ավելի վաղ, թուրքական  Zaman թերթի խմբագրության առջև սկսված ցույցը վերաճել է կոշտ բախման տեղի ոստիկանության հետ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play