Պակիստանում մահապարտն իրեն պայթեցրել է դատարանում. կան զոհեր և վիրավորներ


Պակիստանում մահապարտն իրեն պայթեցրել է դատարանում. կան զոհեր և վիրավորներ

  • 07-03-2016 20:05:44   | Պակիստան  |  Միջազգային

Պակիստանյան Հայբեր-Պախտուվա նահանգում դատարանի մոտակայքում մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 10-ից ավելին ստացել են վնասվածքներ: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ոստիկանները մահապարտին բռնել են դատարանի շրջակայքում, երբ նա փորձել է մուտք գործել լսումների ժամանակ, բացել կրակ, որի արդյունքում նրա վրա եղած պայթուցիկ սարքը պայթել է: 
 
Զոհվածների թվում երկու ոստիկան կա, իսկ տարածքում եղած մեքենաներն ամբողջությամբ այրվել են: Ականատեսների խոսքերով՝ պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ: 
Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել պակիստանյան թալիբները, որոնք 2007 թվականից զինվածպայքար են տանում Պակիստանի կառավարության դեմ՝ պահանջելով իսլամական օրենքներում ներդնել խիստ մեկնաբանություններ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play