Թուրքիան փախստականներին չի վերադարձնի հակամարտության գոտի. Ահմեդ Դավութօղլու


Թուրքիան փախստականներին չի վերադարձնի հակամարտության գոտի. Ահմեդ Դավութօղլու

  • 09-03-2016 17:35:52   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական իշխանությունները մտադիր չեն փախստականներին հետ վերադարձնել հակամարտության գոտի: gazeta.ru-ի փոխանցմամբ` ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի փախստականների հարցով Գերագույն հանձնակատարն(ՓՀԳՀ) անհանգստություն էր հայտնել ԵՄ-ի և Թուրքիայի միջև որոշ փախստականներին թուրքական տարածք հետ վերադարձնելու համաձայնագրի վրաբերյալ: 
 
ՓՀԳՀ-ի եվրոպական բաժանմունքի  ղեկավարը նշել է, որ որոշ ազգայնականներ Թուրքիայում բավարար չափով պաշտպանված չեն: Նրա խոսքերով` Աֆղանստանի, Իրանի և Իրաքի փախստականներին թուրքական կողմը գրեթե չի ընդունում, նրանց թիվը «շատ ցածր է, մոտավորապես 3 տոկոս»: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play