Գյուղնախարարի կարծիքով, վաղ է ցրտահարության պատճառած վնասների մասին տվյալներ ներկայացնելը


Գյուղնախարարի կարծիքով, վաղ է ցրտահարության պատճառած վնասների մասին տվյալներ ներկայացնելը

  • 17-03-2016 11:22:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարության մարտի 17-ի նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հորդորեց ՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ներկայացնել ցրտահարության իրավիճակը:
 
Գյուղատնտեսության նախարարի տեղեկացրեց, որ  նախորդ գիշեր ամենացուրտ ջերմաստիճանն արձանագրվել է Արմավիրի մարզի Զվարթնոց, Փարաքար ու հարակից բնակավայրերում՝ 5-6 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճան է արձանագրվել նաև Արմավիրի մյուս համայնքներում ու Արարատում: Նա տեղեկացրևեց նաեւ, որ նույն ցուրտ եղանակը կգրանցվի նաեւ այսօր եւ վաղը:
 
“Մեր նախնական գնահատականով՝ որոշակի վայրերում մասնակի ցրտահարությւոններ եղել են, բայց կորուստների մասին հստակ տեղեկություն չունենք, որովհետև դեռ վաղ է», ասաց Սերգո Կարապետյանը: 
 
 Մերի Հունանյան
<< Նոյյան Տապան >>
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play