Նոր և աննախադեպ «Կիրակնօրյա երգչախումբ»-ի երկրորդ միջոցառումը նվիրվելու է փոքրիկներին (տեսանյութ)


Նոր և աննախադեպ «Կիրակնօրյա երգչախումբ»-ի երկրորդ միջոցառումը նվիրվելու է փոքրիկներին (տեսանյութ)

  • 19-03-2016 13:26:12   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում երգչախմբային արվեստի զարգացման նպատակով մարտ ամսից մեկնարկել է նոր` աննախադեպ «Կիրակնօրյա երգչախումբ» ծրագիրը: Ինչպես մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի հեղինակ, «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, խմբավար Քրիստինե Շերոյանը, իրենց ՀԿ-ն ստեղծվել է 2013 թվականի աշնանը և ի սկզբանե նպատակ է ունեցել լուծելու երգչախմբային արվեստի ոլորտում առկա խնդիրները, որոնք, մասնավորապես, կապված են ոլորտի գործունեությունն ավելի ակտվացնելու և զարգացնելու հետ:  
 
Ըստ նրա` «Կիրկանօրյա երգրչախումբ» նախաձեռնությունը ենթադրում է շաբաթվա մեջ մեկ օրվա տրամադրում երգչախմբային արվեստին, որի շրջանակներում խմբավարների, դիրիժորների, արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվում են բաց դասեր, քննարկումներ, հայ հոգևոր և ազգային երգերի ուսուցանում:
««Կիրակնօրյա երգչախումբ» ծրագիրը հնարավորություն է տալիս ամեն կիրակի մեկ հարկի տակ հավաքել երգչախմբային արվեստով բոլոր հետաքրքրվողներին, ովքեր երկու ժամով կտրվում են առօրյա խնդիրներից և մասնակցում ոլորտին վերաբերող քննարկումներին, վարպետության դասերին, երգեցողությանը»,- ասաց Ք. Շերոյանը` հավելելով, որ ծրագիրը մշակված է առաջիկա երկու տարիների համար: 
Նրա փոխանցմամբ` երգչախմբային ոլորտի սիրահարների առաջին հանդիպումը կայացել է մարտի 6-ին, իսկ երկրորդը նախատեսվում է անցկացնել վաղը` մարտի 20-ին. «Այն նվիրված է մանուկներին, քանի որ Ծաղկազարդի տոնն է, ուստի  «Երանգ Արտ-ստուդիո» մանկական զարգացման կենտրոնում կկայանա «Կիրակնօրյա երգչախումբը», որին կկարողանան մասնակցել բոլոր ցանկացող փոքրիկները»,- ասաց Ք. Շարոյանը` ավելացնելով, որ փոքրիկների համար նախատեսված են անակնկալներ:  
«Կիրակնօրյա Երգչախումբ» նախաձեռնության անդամ, խմբավար (Սայաթ-Նովա երաժշտական դպրոց), Մարիա Գալստյանի խոսքերով` ներկայումս շատ կան պրոֆեսիոնալ երգչախմբեր, որոնք փակ են: 
Նրա կարծիքով`  ընդհանուր առմամբ երգչախմբային արվեստի ոլորտն Հայաստանում զարգացած է, բայց չունի լսարան: 
«Քանի որ ծրագրի մեկնարկը տրվեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ, կազմակերպիչներն ինձ հրավիրեցին և ես մեկնաբանեցի ինչպես տոնի խորհուրդը, այնպես էլ այնտեղ հնչած զատկական երգերը ժողովրդական տեսանկյունից»,- նշեց Աստվածաբան Աշխեն Գրիգորյանը: 
Վերջինիս կարծիքով` այս ծրագրի նպատակն է ոչ միայն զարգացնել երգչախմբային երգեցողությունը, այլև այն ավելի ճանաչելի դարձնել հանրության շրջանում:
Աստվածաբանի գնահատմամբ` «Կիրակնօրյա երգչախումբ» ծրագիրը յուրահատուկ է այնքանով, որ դրան կարող են մասնակցել և ոլորտի մասնագետները, և ոչ մասնագետները, ինչը ստեղծում է երկու ժամ տևողությամբ հոգեմտավոր մի մթնոլորտ:  
«Կիրակնօրյա երգչախումբ» ծրագրի հեղինակների վստահեցմամբ` ամռանը ծրագիրը կիրականացվի նաև Հայաստանի մարզերում: Նախաձեռնության անդամներն իրենց գործունեության շրջանակն ավելի ընդարձակելու համար ակնկալում են հովանավորել ցանկացողների աջակցությունը:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play