Զառա Մխեյան.Էրոս Ռամազոտիի մենահամերգը Երեւանի համար կդառնա ջերմության եւ բարության տոն


Զառա Մխեյան.Էրոս Ռամազոտիի մենահամերգը Երեւանի համար կդառնա ջերմության եւ բարության տոն

  • 20-03-2016 19:24:24   | Հայաստան  |  Մշակույթ

 
Վառ, խարիզմատիկ, տաղանդավոր իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին իր «Perfetto» համաշխարհային շրջագայությունների շրջանակներում ապրիլի  26-ին առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երեւանում:
 
Մենահամերգի կազմակերպիչ FORPOSTART PRODUCTION ընկերության տնօրեն Զառա Մխեյանը ներկայացնելով հայտնի իտալացի երգչին նշեց, որ վերջինիս  յուրաքանչյուր բեմելը հմայում է հանդիսատեսին: Նա աշխարհի լավագույն համերգասրահների ցանկալի հյուրն է: Նրա կենսագրության պայծառ էջերը զարդարում են աշխարհահռչակ լավագույն երգիչների հետ համագործակցությունը: Նա զուգերգեր է կատարել Անդրեա Բոչելիի, Թինա Թյորների, Շերի, Ռիկի Մարտինի հետ:
 
Զ. Մխեյանի խոսքերով, երգչի  ժողովրդականության և հանդիսատեսի, հիրավի, անսահման սիրո գաղտնիքը կայանում է նրա երգերի անկեղծության և խորաթափանցության, գեղեցիկ ձայնի և յուրահատուկ տեմբրի, դերասանական անկրկնելի հմայքի և բացառիկ երաժշտականության մեջ. .«Ես վստահ եմ, որ Ռամազոտիի մենահամերգը Երեւանի համար կդառնա ջերմության եւ բարության տոն»,-նշեց Զ. Մխեյանը:
 
Մենահամերգի կազմակերպիչը  տեղեկացրեց նաեւ,որ  Է. Ռամզոտիի մենահամերգ-շոուն  կառանձնա իր թափով եւ տեխնիկական բացառիկությամբ: Զ. Մխեյանի խոսքով , շոուի ձեւավորման համար օգտագործվելու են հինգ փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաեւ պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որի վրա համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր եւ ուղիղ միացումներ համերգից: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված.«Արդեն երկու տասնամյակ Էրոս Ռամազոտիի ցանկացած համերգ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է անցնում, հավաքում է հազարավոր երկրպագուների, որոնց գերում է հրաշալի երգչի մեղեդային ու յուրահատուկ կատարումները:
 
Զ. Մխեյանի փոխանցմամբ շքեղ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը: Նրա ալբոմները մշտապես զբղեցնում են  եվրոպական և ամերիկյան հիթ-շքերթների վերին հորիզոնականները: 
 
Տեղեկացնենք, որ  երգիչն իր կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ եւ  այս պահին համարվում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ իտալացի երգիչներից մեկը: Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում կտա 55 համերգ բազմաթիվ երկրներում. Իտալիայից մինչեւ Պորտուգալիա:
 
Ֆորպոստարտ Պրոդաքշընը տեղեկացնում է, որ համերգի պատվիրատուն Global Communications մոսկովյան ընկերությունն է, իսկ Ֆորպոստարտ Պրոդաքշընը՝ երևանյան համերգի կազմակերպիչը:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ապրիլի 24-ին նույնպես նախատեսված էր Է.Ռամազոտիի մենահամերգը, որը երգչի ցանկությամբ չեղյալ է հայտարավել, եւ  նա Հայաստան կժամանի ոչ թե Բաքվից, այլ` Կրասնոդարից:
 
   Նշենք, որ GlobalCommunications  եւ FORPOSTART PRODUCTION ընկերությունների կողմից կազմակերպված  ռոմանտիկ բալլադի արքա էրոս Ռամազոտիիմենահամերգը տեղի կունենա  2016 թվականի ապրիլի 26-ին ժամը 19.00-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play