ԻՊ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում աշխարհի 10 երկրներում գտնվող ռուսների և հիեաների դեմ


ԻՊ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում աշխարհի 10 երկրներում գտնվող ռուսների և հիեաների դեմ

  • 26-03-2016 16:27:40   | Իրաք  |  Միջազգային

«Իսլամական Պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը հարձակումներ է նախապատրաստում իրականացնել Թուրքիայում, ինչպես նաև աշխարհի 10 երկրներում գտնվող ռուսների և իսրայելցիների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է  ria.ru-ն՝ հղում անելով թուրքական հետախուզական պորտալներից մեկին:

 Ըստ վերոնշյալ կայքի, այս տվյալները ստացվել են Այնթապ քաղաքում ձերբակալված  ԻՊ-ի զինյալներին հարցաքննելու արդյունքում: Նշվում է նաև, որ ըստ ստացված տեղեկատվության, պայթուցիկ նյութերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու համար վերապատրաստվել  է  30 զինյալ: Հարձակման թիրախներ կարող են լինել հրեական հարսանիքներն ու Ռուսաստանի հետ կապ ունեցող հրեական կազմակերպությունները:  Թուրքական իշխանությունները ևս հատուկ միջոցառումներ են ձեռնարկում երկրում անվտանգության մակարդակն բարձրացնելու համար: 

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play