Ծանրագույն մարտեր են ընթանում սիրիական Պալմիրայում


Ծանրագույն մարտեր են ընթանում սիրիական Պալմիրայում

  • 26-03-2016 18:24:31   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի Պալմիրա քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում սիրիական կառավարական զորքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև ընթանում են ծանրագույն մարտեր:

korrespondent.net-ի փոխանցմամբ՝ շաբաթ առավոտյան վերսկսվել են հարձակումները Պալմիրայի վրա: Բանակը և Անապատի բազեներ աշխարհազորայինների մարտիկները շարժվում են քաղաքի կենտրոն: Զինյալներն ուժեղ դիմակայություն են ցուաբերում ռազմական Օդանավակայանի և միջնաբերդի մոտակայքի թաղամասերում: Հիշեցնենք, որ Սիրիայում Բաշար Ասադի բանակը շարունակում է ազատագրել ԻՊ-ի կողմից նախորդ տարվա մայիսից բռնազավթված Պալմիրան:

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play