Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը


Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

  • 29-03-2016 18:25:26   | Հայաստան  |  Մշակույթ

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:
 
Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու երեք մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ:  Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց յոթ ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր երեք անգամ,  Ապարան, Դիլիջան ու Ալավերդի քաղաքներում ցուցադրվել են փառատոնի ֆիլմերը:
 
Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին`նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր:
 
«Շատ ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր հայ բարեկամների շրջանում: Ցուցադրված ֆիլմերը բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշներից են: Դրանք անդրադարձել են այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունն ու բազմազանությունը: Ուստի մենք հպարտ ենք, որ Բրիտանական դեսպանատունը հանդես է եկել որպես նախաձեռնության համաֆինանսավորող: Ես շնորհակալ եմ մեր մասնակցությունը գնահատելու համար: Նաև շնորհակալ եմ Բրիտանական խորհրդին և Beeline-ին՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնն իրականություն դարձնելու համար»,-ասաց ՄԹ փոխդեսպան Ամիաս Մուրզը:
 
«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Երևանում Բրիտանական դեսպանատանհետ հնարավորություն էընձեռում երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ։ Հատկանշական է, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում, տարեցտարի ընդլայնվում է ֆիլմերի ցուցադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր շրջաններ, իսկ Beeline–ն իր հերթին դարձնում է մասնակիցների կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
 
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը Բրիտանական խորհրդի կարևորագույն ու նշանակալից միջոցառումներից է, որն իր ծավալներով հնարավորություն է տալիս ներգրավել հազարավոր մարդկանց»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
 
Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողությանը ամփոփվեց նաև Լավագույն գրախոսականի և BestofBritish Selfie մրցույթի արդյունքները`մրցանակներ տրամադրելով հաղթողներին: Լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակակիրներն են Սեգ Կիրակոսյանը և Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ: BestofBritish Selfie մրցույթիհաղթողը որոշվեց վիճակահանությանը արդյունքում:
 
 
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play