Ղազախստանը ԵՄ-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է խնդրել իր քաղաքացիների համար


Ղազախստանը ԵՄ-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է խնդրել իր քաղաքացիների համար

  • 30-03-2016 18:43:13   | Ղազախստան  |  Հասարակություն

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրամիությանը խնդրել է կարճաժամկետ ճամփորդությունների դեպքում առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել իր քաղաքացիների համար: 
korrespondent.net-ի փոխանցմամբ`  այդ մասին նա հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: 
 
«Ես պարոն Յունկերին խնդրել եմ, առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել Ղազախստանի քաղաքացիների համար այնպես, ինչպես Ղազախստանը` ԵՄ քաղաքացիների համար»,- ասել է նա: 
Նշենք, որ նախորդ տարվա հուլիսին Ղազախստանը կես տարով վերացրեց կարճաժամկետ մուտքի արտոնագրերի թույլտվությունը 19 երկրների` Ավստրալիայի, Հունգարիայի, Իտալիայի, Մոնակոյի, Բելգիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Մալազիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սինգապուրի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի քաղաքացիների համար: 
Վերոնշյալ երկրների քաղաքացիները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կարող են Ղազախստանում առանց մուտքի արտոնագրի գտնվել մինչև 15 օր ժամկետով, իսկ գործարարները կարող են այդ ժամկետը երկարաձգել մինչև 30 օր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play