12 ամյա Վաղինակ Գրիգորյանը զոհվել է դպրոցի բակում
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

12 ամյա Վաղինակ Գրիգորյանը զոհվել է դպրոցի բակում

02-04-2016 18:51 Արցախ (ԼՂՀ) Հասարակություն
12 ամյա Վաղինակ Գրիգորյանը զոհվել է դպրոցի բակում
Այսօր Արցախում սպանված տասներկուամյա Վաղինակ Գրիգորյանը դեպքի ժամանակ եղել է դպրոցի բակում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
 
Առավոտի տեղեկություններով, վիրավորվածներից մեկն էլ սպանված տղայի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել դպրոց գնալու ճանապարհին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 46932 անգամ