Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները Արցախին


Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները Արցախին

  • 05-04-2016 13:46:03   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հայկական բուհերի ուսանողությունը դիմում է Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհուրդը ապրիլի 2-ին ստեղծեց թարգմանչական խումբ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը տարբեր լեզուներով  հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Այս պահին ՀԱՀ-ի  50-ից ավել ուսանողներ  թարգմանում են առանցքային լուրեր պաշտոնական հայկական  աղբյուրներից տարբեր լեզուներով ( ռուսերեն, անգլերեն , արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ այլն):
 
 Համալսարանի ուսանողությունը նաև հավաքում է առաջին անհրաժեշտության իրեր Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:
 
Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին  ՀԱՀ ուսանողական խորհուրդը կհավաքվի աշխատանքները իմի բերելու և հետագա հանձնարարականներ բաշխելու նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play