Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում


Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում

  • 06-04-2016 13:18:51   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբերի պետերը, սակայն այդ մասին գաղտնի է պահվել: Այս մասին ապրիլի 6-ին կայացած կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 
 
Ըստ նրա` երկու երկրների շտաբերի պետերի հանդիպման ժամանակ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Գնահատելով Ադրբեջանի գործողությունները` Ս. Օհանյանը նշեց, որ դրանք թե՛ ծավալով, թե՛ օգտագործված տեխնիկայի տեսակներով, թե՛ վարձկանների, թե զորքերի թվով աննախադեպ էին: 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունից կամավորական շարժմամբ, ինչպես նաև համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում, այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության ընդհանուր առմամբ ձևավորված դասավորվածությունը, պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և  նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են այսօր պատրաստության և ոչ միայն պատրաստության, այլ նաև հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ արձագանքելու ցանկացած գործողության, և կարող եմ ասել՝ դեռ ավելին»,- հայտարարեց ՀՀ ՊՆ նախարարը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play