12-ամյա թալիշեցի Վարդան Խալափյանի հայացքը դեպի իր գյուղն է (Տեսագրություն)


12-ամյա թալիշեցի Վարդան Խալափյանի հայացքը դեպի իր գյուղն է (Տեսագրություն)

  • 09-04-2016 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Ապրիլի 9-ին ժամը 13.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս՝  «Հարձակման ենթարկված Թալիշ գյուղի և տեղահանված թալիշեցիների  ներկայիս վիճակը. Այս պահի դրությամբ փախստականներին և գյուղին աջակցելու հնարավոր միջոցները. Գյուղի վերականգնման և թալիշեցիների ետ վերադարձի ապահովման ուղղությամբ տարվող քայլերը»։

 
Բանախոսներն են՝
 
Մելիտա Խալափյան – «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ.
Երևանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր տնտեսագիտական գիտությունների թեկնածու
 
Վովա Բաբուրյան – – «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ.
Բնապահպանության միջազգային ակադեմիայի անդամ
 
Էդուարդ Պոլատով - «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ.
ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ. ՀՀ հանրային խորհրդի անդամ 
 
Թեմիկ Խալափյան – «Տրտու» ՀԿ նախագահ. իրավապաշտպան 
 
Ասուլսին մասնակցելու են նաև  
Տանյա Մեժունց – Թալիշի դպրոցի  տնօրեն. իրադարձությունների ականատես
Լիդա Խալափյան -  1924թ. ծնված և օրերս դաժանաբար սպանված Մարուսյա Խալափյանի դուստրը 
և այլ թալիշեցիներ
 
Ասուլիսին «Թալիշ» հիմնադրամիը հանդես եկավ կոչով։ 
 
«Թալիշ հիմնադրամի» կոչը համան հայությանը՝  ներկայացնում ենք ստորև. 
 
 
«Այսօր, մեր հայրենիքի համար ստեղծված այս ծանր իրավիճակում,  մենք`թալիշեցիներս մեր կոչն ենք հղում համայն հայությանը հորդորելով.
այս պահին  օգնել բռնագաղթված այն թալիշցիներին, ովքեր թշնամու վայրագությունների հետևանքով կորցրել են իրենց հարազատներին, իրենց տները, այն ամենը,  ինչ ողջ կյանքի ընթացքում արյուն-քրտինք թափելով կարողացել էին ստեղծել և ապահովել նրանց կեցության համար անհրաժեշտ հնարավոր պայմանները:
 
Կոչ ենք անում նաև  բոլոր գործարարներին,  բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն և պատրաստակամ են ձեռք մեկնելու, սատար կանգնելու  թալիշցիներին՝ բազմադարյա պատմություն ունեցող գյուղը նորից վերականգնելու և շենացնելու գործում։ Քանի որ այսօր, երբ անողոք թշնամին դաժանաբար սպանում է խաղաղ բնակիչներին, ավերում  նրանց տներն ու գույքը, ավելի քան երբևե թալիշեցին օգնության կարիք ունի:
 
Մենք ոչ միայն զենքով պիտի պահենք ու պաշտպանենք Թալիշը, այլև այն պետք է կանգուն մնա  երեխաներով, երիտասարդներով,  ովքեր մեր վաղվա ապագան են և որոնց վերադարձը Թալիշ այսօր կասկածի տակ է դրված: 
Օգնությունը մեծ ու փոքր չի լինում,  օգնությունը քաջալերող խոսք է, օգնությունը հայի կողքին կանգնելն է,  Թալիշ մեկնելն է ու գեթ մեկ ժամ   թալիշեցու կողքին ապրելն է:
 
 Թալիշը պետք է բոլորիս։ Այն  վերքն է համայն հայության: Թալիշը Հայաստանի ու Արցախի դարպասն է, և եթե այդ  դարպասի բանալին մենք այսօր կորցնենք, այլևս ի զորու չենք լինի պայքարել մեր հայրենիքի միասնականության համար և այն ամենի համար ինչի համար մենք պայքարում ենք դեռ 1980-ականների վերջից»>>:
 
Թալիշ Հիմնադրամ
/ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ/ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հաշվհամար  11500303610600 ՀՀ դրամ
Հաշվհամար 11500510129601 ԱՄՆ դոլար 
ՀՀաշվհամար 11500452455504 Եվրո
Հաշվհամար 11500447476958 ՌԴ ռուբլի 
 
 
09.ապրիլ 2016թ. 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Շանթ TV
2.Հ3TV
3.Երկիր Մեդիա TV
4.Արմենիա TV
5.Հ2TV
6.ԳալաTV
7.NT.am
8.Panorama.am
9.Hraparak.am
10.News.am
11.Iravunk.am
12.Armradio.am
13.Arka.am
14.Asekose.am
15.Ankakh.com
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ