«Հայկական կողմը զոհված 18 զինծառայողների անունները կհրապարակի ինքնությունը հաստատելուց հետո».Դավիթ Բաբայան


«Հայկական կողմը զոհված 18 զինծառայողների անունները կհրապարակի ինքնությունը հաստատելուց հետո».Դավիթ Բաբայան

  • 11-04-2016 16:09:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

«Արմենպրես». Հայկական կողմին փոխանցված 18 զոհված զինծառայողների անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
 
«Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապարակենք անունները»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 զոհվածի մարմին, այդ թվում ուղղաթիռի օդաչուների: «Մեր տարածքում 13 մարմին է եղել, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի բազմաթիվ դիակներ: Որոնումների գործընթացն այսօր էլ շարունակվելու է, հայկական կողմը դեռ ունի մեկ անհայտ կորած»,-ասաց Սենոր Հասրաթյանը:
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ կորած է համարվում 19 անձ: Այս տեղեկությունից հետո պարզ դարձավ, որ մեկ անձի ճակատագիրն անհայտ է մնում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Սանձազերծված լայնածավալ գործողությունները շարունակվել են մինչև ապրիլի 5-ը` ժամը 12:00-ն, երբ շփման գծում
դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած
պայմանավորվածության համաձայն։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play