Թուրքիայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Թուրքիայում և Բրյուսելում ծրագրված ահաբեկչությունների մասին


Թուրքիայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Թուրքիայում և Բրյուսելում ծրագրված ահաբեկչությունների մասին

  • 14-04-2016 13:55:04   | Թուրքիա  |  Հասարակություն

Ահաբեկչության դեմ պայքարի թուրքական վարչությունը նախազգուշացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների մասին ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ արտասահմանում: Interfax.ru-ի փոխանցմամբ` Թուրքիայի հակաահաբեկչական վարչությունը նշել է, որ ԻՊ-ի հետ կապ ունեցող անձիք ահաբեկչություններ են նախապատրաստում Թուրքիայում և Բելգիայում և այդ նպատակով կարող են օգտագործել հյուրանոցները: 
 
Մեկ այլ զեկույցի տեղեկություններով` Թուրքիայի հակաահաբեկչական վարչությունն Անկարայում կատարված ահաբեկչությունից 25 օր առաջ զգուշացրել էր այն մասին, որ ահաբեկիչները հարձակումներ են ծրագրում   մասայական միջոցառումների մասին: Լրացուցիչ միջոցառումներ չեն ձեռնարկվել այն պատճառով, որ «հետախուզության ծառայողը կարևոր տեղեկատվություն չի փոխանցել իր ղեկավարին»:
ԶԼՄ-ների տվյալներով` ահաբեկչությունների սպառնալիքի մասին տեղեկությունները և անգամ դրանց իրականացնողների անունները բազմիցս հայտնվել են Թուրքիայի իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զեկույցներում , տեղի իշխոնություններն այդ նախազգուշացումներն ստացել են, սակայն ոչ մի կանխարգելիչ գործողություն չեն իրականացրել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն