Ռուսաստանը ցանկանում է համագործակցել ինչպես Հայաստանի այնպես էլ Ադրբեջանի հետ. Վ. Պուտին (տեսանյութ)
14-04-2016 16:46:12 | Ռուսաստան | Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ եթերում պատասխանում է ռուսաստանցիների հարցերին: ՌԴ նախագահի համար պատրաստվել է ավելի քան 2 միլիոն հարց: Քաղաքացիների հարցերը վերաբերում են քաղաքականությանը, տնտեսությանը, առողջապահությանը և այլ կարևոր ոլորտների: Եվ ահա հարցերից մեկն էլ վերաբերում էր վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և Ղարաբաղյան կնֆլիկտի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը:
Անդրադառնալով հարցին, Վ. Պուտինը նշել է, որ բավականին երկար ժամանակ սառեցված վիճակում գտնված այս հին խնդրին Ռուսաստանը միշտ էլ փորձել է երկու կողմերին հարմար որոշում գտնել: Ըստ նրա, Ղարաբաղյան հարցին երկարաժամկետ լուծում է պետք գտնել, անհրաժեշտ է նաև քաղաքական ճանապարհներով փոխզիջման գնալ: «Մի քանի տարի առաջ թվում էր թե մեզ հաջողվել է վերջնական լուծմանը հասնել, սակայց ցավոք, պարզվեց որ դա այդպես չէ», - նշել է Վ. Պուտինը՝ հավելելով, որ Ռուսատանը երկու կողմերի հետ էլ շարունակելու է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանել:
ՌԴ նախագահի պնդմամբ, ով ինչ էլ ասի միևնույնն է, Ռուսաստանը հետաքրքրված է այս խնդրի կարգավորմամբ, քանի որ ցանկանում է լիովին համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: «Ռուսաստանում այսօր միլոնավոր հայեր և ադրբեջանցիներ են ապրում և փառք աստծո Ռուսաստանի տարածքում որևէ խնդիրներ չկան և չնայած բոլոր այս ողբերգական իրադարձություններին հայերն ու ադրբեջանցիները շարունակում են միջանձնային լավ հարաբերություններ պահպանել, և ես սա ճիշտ եմ համարում»,- նշել է Վ. Պուտինը՝ հավելելով, որ Ռուաստանը շարունակելու է օգնել կողմերին խնդրի կարգավորման հարցում, սակայն վերջնական լուծումը երկու երկրների ձեռքին է: